Բացել լրահոսը Փակել լրահոսը
մոմ
A A
Հասարակություն

Արցախում հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում

Հարգելի բաժանորդներ,
 
Տեղեկացնում ենք, որ գազամատակարարման բացակայության պատճառով, օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում։
 
Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6 ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ խմբերը կանջատվեն օրական 6 անգամ 1-ական ժամով։
 
Նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի։
 
[Արցախէներգո ՓԲԸ]