Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհներ
A A
Պաշտոնական

Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ժամը 09։00-ի դրությամբ

Փետրվարի 9-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Աբովյանի, Արտաշատի, Մարտունիի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Արմավիրի, Արթիկի, Ախուրյանի, Հրազդանի, Արարատի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
 
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ