
ԱԺ-ն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու դատախազության 3 միջնորդություններին
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ՀՀ ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է 68-ը: Քվեատուփում առկա է եղել 68 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ՝ 68, դեմ՝ 0:
Գլխավոր դատախազի երկրորդ միջնորդության վերաբերյալ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնք կողմ են քվեարկել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգամավոր չեն ունեցել պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն, հետեւաբար չեն մասնակցել քվեարկությանը:
Երրորդ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր: Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր:
Գաղտնի քվեարկությունները տեղի են ունեցել փետրվարի 8-ին՝ տեղեկացնում են Ազգային ժողովից։