Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_1
A A
Պաշտոնական

Ցավում եմ Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մարդկային մեծաթիվ զոհերի համար․ Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում և Թուրքիայում ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են չորրորդ նախագահի աշխատակազմից։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

Ցավում եմ Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մարդկային մեծաթիվ զոհերի համար, որոնց թվում նաև մեր հայրենակիցներն են:

Շուրջ 35 տարի առաջ՝ Սպիտակի երկրաշարժի օրերին, մենք ինքներս ենք անցել այդ արհավիրքի միջով, զգացել թե՛ ծանրագույն կորստի ցավը, թե՛ մեզ մեկնված օգնության ձեռքերի ջերմությունը: