
A
A
Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել․ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում ու Սիրիայում երկրաշարժի կապակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսքեր է հղել Թուրքիայում և Սիրիայում ավելի քան 1000 մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Թվիթերյան իր միկրոբլոգում ՀՀ վարչապետը գրել է․
«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»:
Saddened by the news of the devastating earthquake in #Türkiye & #Syria that resulted in the loss of so many lives. Our deepest condolences to the families of the victims and we wish a speedy recovery to the injured. Armenia is ready to provide assistance.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) February 6, 2023