Բացել լրահոսը Փակել լրահոսը
329205634_912256246787566_2583430687920025563_n
A A
Պաշտոնական

ԱՄՆ վիզայի հարցազրույցները արագացնելու համար ԱՄՆ դեսպանությունը կեռապատկի սպասարկման ծավալները

Այս պահին վիզայի հարցազրույցի հերթագրման համար սպասելաժամանակն արդեն մեկ տարուց պակաս է, իսկ առաջիկա ամիսներին ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը կեռապատկի սպասարկման ծավալները, ինչն էլ թույլ կտա առավել կրճատել սպասելաժամանակը։ Այս մասին նշվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

«Թյուրընկալումներից խուսափելու համար ուզում ենք հիշեցնել, որ ԱՄՆ դեսպանությունը չի գործակցում որևէ տուրիստական ընկերության հետ։ Վիզայի խարդախություններին մի՛ տրվեք»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։