Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ-սար
A A
Պաշտոնական

Հրդեհ Լանջաղբյուրում․ 150 հակ անասնակեր է այրվել

Փետրվարի 6-ին, ժամը 10:03-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղում՝ ավտոտնակներից մեկում, այրվում է պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լանջաղբյուր գյուղի Խ․Աբովյան փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:51-ին, մարվել՝ 11:39–ին:

Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր՝ տեղեկացնում են ՆԳՆ փրկարրա ծառայությունից։