Բացել լրահոսը Փակել լրահոսը
աղով մշակում
A A
Պաշտոնական

Գիշերվանից սկսած ձնամաքրող տեխնիկան մշակել է մայրաքաղաքի փողոցները

Այս օրերին տեղացած ձյան ընթացքում ու տեղումները դադարելուց հետո ձնամաքրող տեխնիկան աղով ու ավազով մշակել է մայրաքաղաքի փողոցները։ Այս մասին նշվել է Երևանի գործակարգավարական նիստում։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է նաև գիշերային ժամերին, ի մի է բերվել ողջ հատուկ տեխնիկան, աշխատանքներում ներգրավվել են պատասխանատու բոլոր կառույցները, այդ թվում` համայնքին աջակցել է պարեկային ծառայությունը:

Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է հսկողություն սահմանել, որպեսզի համատիրություններն էլ բակային տարածքներում մաքրեն ձյունը: