
A
A
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդակցություն է հրավիրել
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 1-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի պատասխանատուները: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Քննարկվել է ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ հարցերին: