A
A
Մեկ օր շուտ
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը, հաշվի առնելով այն, որ մարտի 26-ին Հայաստան - Ռուսաստան հանդիպմանը մասնակցելու նպատակով հավաքականի կազմում ընդգրկված են «Փյունիկի» 8 ֆուտբոլիստ, մարտի 11-ին եւ 15-ին նշանակված 1/4 եզրափակիչի «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպումները տեղափոխել է համապատասխանաբար մարտի 10-ին եւ 14-ին:
Հավելենք, որ մարտի 10-ին նշանակված 1/4 եզրափակիչի «Բանանց» - «Գանձասար» հանդիպումը տեղի կունենա ոչ թե «Նաիրի» մարզադաշտում, այլ «Բանանց» մարզադպրոցում: