Բացել լրահոսը Փակել լրահոսը
պայթյուն
A A
Պաշտոնական

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն

Հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հատվածում. ըստ նախնական տվյալների կա 3 տուժած։