
A
A
«Վալենսիան» 7 ամիս անց հեռացրել է Ջենարո Գատուզոյին
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբը իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոյին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ջենարո Գատուզոն թիմը գլխավորել է 2022թ հունիս ամսին: «Վալենսիան» նրա օրոք առաջնությունում անցկացրել է 18 խաղ, որոնցում վաստակել է 20 միավոր և այժմ զբաղեցնում է 16-րդ տեղը: Վերջին 10 հանդիպումներում «չղջիկները» տարել են ընդամենը մեկ հաղթանակ: Թիմը նաև դուրս է մնացել Իսպանիայի գավաթից՝ քառորդ եզրափակիչում պարտվելով «Աթլետիկին» (1:3):
«Վալենսիան» առաջիկայում կմարզվի Ֆորո Գոնսալեսի գլխավորությամբ: