Հայկական առաջին բլոկչեյնի՝ Fastex Chain-ի թեսթնետի մեկնարկը փետրվարի 1-ին
Աջակցիր «Ա1+»-ինFastex Chain-ի թեսթնետի մեկնարկը նոր՝ proof of stake and activity (PоSA) կոնսենսուսի մեխանիզմով, կտրվի փետրվարի 1-ին:
SoftConstruct ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանն իր խոսքում նշեց. «Ուրախ եմ հայկական առաջին բլոկչեյնի թեսթնետի մեկնարկի առիթով: Խորապես համոզված եմ, որ այս նորարարական հարթակի մեկնարկը կարող է մեծ խթան հանդիսանալ թվային ակտիվների զարգացման և Web3 տեխնոլոգիաների աշխարհում նոր նվաճումների համար»:
Fastex Chain-ը ներկայանում է ամբողջովին նոր՝ PоSA կոնսենսուս մեխանիզմով: PоSA-ն հնարավորություն է տալիս բլոկչեյնում դառնալ վավերացնող (validator) ոչ միայն ցանցում կատարած մասնակցությունից, այլ նաև վավարեցնողների կողմից ստեղծված պրոդուկտների ակտիվությունից: Պրոդուկտի ակտիվությունը կախված է սմարթ պայմանագրի վրա կատարված գործարքների քանակից, կամ որ նույնն է՝ օգտատերերի քանակից: Ավելի շատ ակտիվություն ունեցող վավերացնողն առավել հաճախ է կարողանում վաստակել բլոկի պարգևատրումները (block rewards):
Հիշեցնենք, որ Fastex Chain-ի սեփական կրիպտոարժույթը FTN-ն է, որը հասանելի է լայն լսարանին հունվարի 18-ից սկսած: Fastex Chain-ի գործարկումից հետո FTN-ը կդառնա այս հարթակի հիմնական պաշտոնական արժույթը: Այն հնարավոր կլինի օգտագործել ինչպես ներցանցային տարբեր տեսակի գործարքներ իրականցնելիս, այնպես էլ՝ ցանցից դուրս: Fastex Chain-ի այս նորարարական լուծումը նոր ճանապարհ է ստեղծում անհատների ապագայի բարելավվմանը:
Թվային ակտիվների աշխարհում Fastex Chain-ը սահմանում է նոր կանոններ՝ դառնալով հայկական ծագման առաջին բլոկչեյն էկոհամակարգը, որի նպատակն է ստեղծել նոր և առավել բաց ու հասանելի միջավայր Web3-ում: