Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մեծ պատերազմ տարածաշրջանում չեմ բացառում․ ստաբիլ խաղաղության մասին խոսք չկա․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

«Խորհրդային հիմքով բանակները ապագա չունեն 21-րդ դարում»․ այս կարծիքին է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանը պետք է անցում կատարի ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան բանակ ունենալուն, սակայն դրա համար առաջնային քայլ չէ ՀԱՊԿ-ից դուրս գալը։

Հովհաննսիյանը նշում է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի բանակը լուրջ խնդիրների առջև է կանգնել, որոնք կապված են ոչ միայն բանակի սպառազինության հետ, այլև կարգապահության և վերահսկողության հետ։

Անդրադառնալով Իրան-Իսրայել հնարավոր առճակատմանը՝ փորձագետը ասաց, որ այդ դեպքում դրանից զերծ չի մնա նաև Հայաստանը՝ մասնավորապես Սյունիքը․ «Մեծ պատերազմ տարածաշրջանում չեմ բացառում․ ստաբիլ խաղաղության մասին խոսք չկա»։

Արծրուն Հովհաննիսյանին բանակի խնդիրների վերաբերյալ տրվեց այլ հարցեր, որոնց նա հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ դրանք քաղաքական են։ Մանրամասները՝ տեսանյութում։