Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հաղթանակին
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մրցաշարում առաջինը քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Բարսելոնան» եւ Դոնեցկի «Շախտյորը»:
Իսպանիայի չեմպիոնը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում սեփական հարկի տակ ռեւանշի հասավ անգլիական «Արսենալի» նկատմամբ` տանելով 3:1 հաշվով հաղթանակ (թիմերի առաջին մրցավեճն ավարտվել էր լոնդոնյան ակումբի առավելությամբ` 2:1):
Ուկրաինայի չեմպիոնը Հռոմի «Ռոմայի» հետ երկրորդ խաղում կրկին առավելության հասավ: Այս անգամ հանքափոր ֆուտբոլիստները մրցակցի դարպասը խփեցին երեք անպատասխան գոլ (առաջին խաղը` 3:2): Հանդիպմանը մասնակցեց «Շախտյորի» հայազգի լեգեոնական Հենրիխ Մխիթարյանը: Նա 67-րդ րոպեին փոխարինվեց:
Այսօր տեղի կունենան այս փուլի մյուս երկու հանդիպումները: Գերմանիայի «Շալկե-04»-ը իր հարկի տակ կընդունի Իսպանիայի «Վալենսիային» (առաջին խաղը` 1:1), իսկ Անգլիայի «Տոտենհեմը»` Իտալիայի «Միլանին» (1:0):