Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձյուն
A A
Հասարակություն

Ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, Կոտայքի, Արմավիրի, Էջմիածնի, Սիսիանի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արտաշատի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: