Իրանի ՊՆ-ն՝ Սպահանում դրոններով հարձակման մասին

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հաղորդել է անօդաչու թռչող սարքերի կողմից «անհաջող հարձակման» մասին Սպահան քաղաքում գերատեսչության արտադրական օբյեկտներից մեկի վրա: Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:
«2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան՝ ժամը 23:30-ի սահմաններում , անօդաչու թռչող սարքերի միջոցով անհաջող հարձակում է իրականացվել պաշտպանության նախարարության կենտրոններից մեկի վրա,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ,-Նրանցից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, երկուսը հարվածել են պաշտպանական թակարդներին և պայթել»:
Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության արտադրական համալիրներից մեկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով վնասվել է արտադրամասի տանիքը: Հարձակումը մարդկային զոհերի և տեխնիկայի խափանման չի հանգեցրել։
Տեսանյութն այստեղ