Բացել լրահոսը Փակել լրահոսը
328024335_711953700524709_2552335235556067211_n
A A
Պաշտոնական

Հետևյալ տարածաշրջաններում այժմ ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Աբովյանի, Հրազդանի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: