Բացել լրահոսը Փակել լրահոսը
327752427_702266735012405_1563041447648361155_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հայտարարություն հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով անցնելու մասին

Հունվարի 27-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել Վրաստանի կողմից «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացման մասին, որը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար պետք է հնարավորություն ստեղծի հատել հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով։
 
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ խոսքը գնում է Վրաստանի կողմից համաձայնագրի վավերացման մասին։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության ներպետական վավերացման գործընթացի ավարտից հետո։