Բացել լրահոսը Փակել լրահոսը
327708497_725605049083267_2600362889816473843_n
A A
Պաշտոնական

Հրդեհ «Զվարթնոց» օդանավակայանի փակ ավտոկայանատեղիում

Հունվարի 27-ին, ժամը 22:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի փակ ավտոկայանատեղիում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։18-ին, մարվել՝ 23։50-ին։ Այրվել են կայանած «Mercedes-Benz ML» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի և դիմային հատվածը ու «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի կողային հատվածը։