Բացել լրահոսը Փակել լրահոսը
հարձակում
A A
Պաշտոնական

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման արդյուքում կա զոհ

Դեկտեմբերի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
 
Նշվում է, որ հարձակումը հետ մղելու ժամանակ զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, իսկ ևս մեկը վիրավորվել է։
 
Հաղորդվում է, որ հարձակվողը ձերբակալված է։ Իրանական կողմը հետաքննություն է սկսել։