Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Ասկերանի շրջանում (տեսանյութ)

Արցախում քննարկում են ոչ թե հայրենիքը լքելու, այլ հայրենիքում ամրանալու հեռանկարները: Պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը երեկ այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքներ, հանդիպումներ ունեցել ինչպես նշված գյուղերի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակիչների հետ: Պետնախարարին ուղեկցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱԺ-ի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն ու Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը: