
A
A
ՇՕ բրիգադով մեր կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
Աջակցիր «Ա1+»-ինՇրջանառվող լուրերը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացել, չեն համապատասխանում իրականությանը: Հայտնում է ԲԿ մամուլի ծառայությունը։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՇՕ բրիգադով մեր կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ: Չնայած այդ հանգամանքին՝ Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում մեր մասնագետները մեկ ժամից ավելի կատարել են վերակենդանացման բոլոր միջոցառումները, սակայն, ցավոք, փոքրիկին հնարավոր չի եղել վերակենդանացնել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն իր ցավակցությունն է հայտնում փոքրիկի ընտանիքին: