Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԱՊԿ
A A
Քաղաքականություն

ԵՄ-ի որոշման ֆոնին ՀԱՊԿ-ն հնարավոր է համարել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկել

ՀԱՊԿ-ն շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության ուղարկելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է rbc կայքը՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին։

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հարցումով դիմել է ՀԱՊԿ-ին, Հավաքական անվտանգության խորհուրդը մշակել է «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծ:

«Նախագծի վրա աշխատանքը շարունակվում է։ Հաստատման ընթացակարգի ավարտից հետո նախագիծը կներկայացվի կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,- նշել է Զայնետդինովը՝ նշելով, որ ժամկետների վերաբերյալ կոնկրետ թվեր նշելը վաղաժամ է։