Բացել լրահոսը Փակել լրահոսը
արի խաղանք-յուքոմ
A A
Բիզնես

UCOM-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ

Մինչև փետրվարի 18-ը Facebook, Instagram և TikTok սոցիալական կայքէջերի 16+ տարեկան բոլոր օգտատերերը հնարավորություն ունեն մասնակցելու «Յուքոմ» ընկերության #ՄիՍպասիր մրցույթին և շահել iPhone 14 (I տեղ), Xiaomi Redmi Note 11 Pro (II-VI տեղեր), Instax mini 11 տեսախցիկ (VII-X տեղեր) կամ Apple Watch SE խելացի ժամացույց որպես հատուկ մրցանակ։

Մրցույթի մասնակիցները պետք է պատրաստեն հրապարակում՝ reels, ֆոտո, մեմ կամ ցանկացած այլ ձևաչափով, որտեղ որևէ իրավիճակում հումորային ու ստեղծարար կերպով կօգտագործվի Ucom-ի հոլովակից հայտնի «Մի՛ սպասիր» արտահայտությունը։ Այնուհետև անհրաժեշտ է բաց տարբերակով տեղադրել հրապարակումը Facebook-ում, Instagram-ում կամ TikTok-ում՝ անպայման նշելով #ՄիՍպասիր հեշթեգը։

Ucom ժյուրին մրցույթի ավարտից 3 օր հետո կհայտարարի 10 հաղթողներին՝ ընտրելով գաղափարի յուրօրինակությամբ, հումորով և իրականացմամբ առանձնացող հրապարակումները։ Ավելին, բոլոր 3 սոցցանցերից ամենաշատ Like հավաքած մասնակիցը կստանա հատուկ մրցանակ՝ Apple Watch SE խելացի ժամացույցը։

Հավելենք, որ «Յուքոմ» ընկերության կողմից հայտարարված #ՄիՍպասիր մրցույթի պայմաններին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղումով։