Բացել լրահոսը Փակել լրահոսը
327163011_732411015101337_4442618208875239536_n
A A
Քաղաքականություն

ԱՀ նախագահը Փարիզի քաղաքապետին է ներկայացրել Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի իրավիճակը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել․
 
«Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:
 
Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»,- գրել է նա: