Բացել լրահոսը Փակել լրահոսը
գլոբալ տաքացում
A A
Պաշտոնական

2022 թվականն, ըստ ՆԱՍԱ-ի, համարվում է 5-րդ ամենատաք տարին

2022 թվականն ըստ ՆԱՍԱ-ի տվյալների` համարվում է հինգերորդ ամենատաք տարին։ Տաքացման միտումը շարունակվում է։

Այս մասին նշում է Հիդրոօդերևութաբանության կենտրոնը։

2022 թվականին Երկրագնդի օդի միջին ջերմաստիճանը հավասարվել է 2015 թվականին՝ որպես ռեկորդային հինգերորդ ամենատաքը, ասվում է NASA-ի վերլուծության մեջ:

Շարունակելով մոլորակի երկարաժամկետ տաքացման միտումը՝ 2022 թվականին գլոբալ ջերմաստիճանը 0.89°C-ով բարձր է եղել բազային ժամանակաշրջանի միջինից (1951-1980թթ.), հաղորդում են Նյու Յորքում ՆԱՍԱ-ի Տիեզերական հետազոտությունների Գոդարդ ինստիտուտի (GISS) գիտնականները: «Տաքացման այս միտումը տագնապալի է», - ասում է NASA-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը:

«Մեր փոփոխվող կլիման արդեն թողնում է իր հետևանքները. ուժեղանում են անտառային հրդեհները, փոթորիկները, երաշտները, իսկ ծովի մակարդակը բարձրանում է: NASA-ն կտրամադրի նորագույն տվյալներ՝ աջակցելու կլիմայի մոդելավորմանը, վերլուծություններին և կանխատեսումներին՝ օգնելու մարդկությանը դիմակայել Երկիր մոլորակի փոփոխվող կլիմային»:

Անցած ինը տարիները եղել են ամենատաքը` սկսած 1880 թվականից: Սա նշանակում է, որ 2022 թվականին Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը մոտ 1.11°C-ով ավելի տաք էր, քան 19-րդ դարի միջինը: