Բացել լրահոսը Փակել լրահոսը
327001690_895670681559680_3928933948334522207_n
A A
Պաշտոնական

Վթարի հետևանքով տուժած 6 քաղաքացի արդեն դուրս է գրվել. ՔԿ-ն՝ վթարի մասին

2023թ. հունվարի 20-ին, ժամը 15:50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ-ի հատվածում միմյանց են բախվել «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուրղար Գոռ Աբրահամյանը:

Բախման հետևանքով «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և իր 6 ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Սկսված նախաքննության շրջանակում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի։ Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, նպաստող պատճառները պարզելու նպատակով։ Ներկա պահի դրությամբ բուժօգնության դիմած քաղաքացիներից 6-ն արդեն դուրս է գրվել, մեկ անձ շարունակում է մնալ բուժհաստատությունում։