Բացել լրահոսը Փակել լրահոսը
326463761_566054862205854_2017780128768984889_n
A A
Պաշտոնական

Խոշոր հրդեհ՝ «Երազ» թաղամասում․ հայտարարվել է ԲԻՍ-1 աստիճան, տարհանվել են մեծ թվով բնակիչներ

Հունվարի 20-ին, ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Հրշեջ-փրկարարական ջոկատներից դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
 
Փրկարարներն իրականացրել են բնակիչների տարհանման աշխատանքներ։ Տուժածներ չկան։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին։