
A
A
Իրանի ԱԳՆ խոսնակը ցավակցել է 15 զինծառայողի մահվան կապակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասիր Քենանին ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածվել դեսպանության «Թվիթեր»-ի էջում։
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը, խորին ցավ հայտնելով ՀՀ ՊՆ զորամասում բռնկված հրդեհի դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 15 անձ, և ևս մի քանիսը վիրավորվել են, ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին, ՀՀ կառավարությանը և ժողովրդին ու շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին»,- նշված է հաղորդագրության մեջ։