Բացել լրահոսը Փակել լրահոսը
74239666-44da-4995-8a0f-ca3fd1404f93_cx0_cy17_cw0_w1080_h608
A A
Հասարակություն

118 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին

118-ամյա ֆրանսուհի Լյուսիլ Ռանդոնը, որն ավելի հայտնի է որպես քույր Անդրե, մահացել Է երեքշաբթի օրը՝ հունվարի 17-ին, քնած ժամանակ: Նա մոլորակի ամենատարեց բնակչուհին էր։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle պարբերականին: «Շատ տխուր է, բայց նա ցանկանում էր վերամիավորվել իր սիրելի եղբոր հետ: Նրա համար սա ազատություն Է», - AFP գործակալությունը մեջբերում է տարեցների խնամքի կենտրոնի ներկայացուցչի խոսքը:

Հենց այս կենտրոնում էր իր կյանքի վերջին տարիներին ապրում Ռանդոնը: Լյուսիլ Ռանդոնը ծնվել է 1904 թ. փետրվարի 11-ին Ֆրանսիայի հարավում. նա վերապրել է երկու համաշխարհային պատերազմները, իսպանական գրիպի և COVID-19-ի համավարակները: Նա նույնիսկ 2021 թ.-ին հիվանդացել է կորոնավիրուսով, բայց թեթև Է տարել հիվանդությունը՝ իր համար ապահովելով նաև կորոնավիրուսից ապաքինված ամենատարեց մարդու ռեկորդը:

 

Վերջին տարիներին քույր Անդրեն կուրացել Էր և տեղաշարժվում Էր հաշմանդամի անվասայլակով։ Բայց մինչև 108 տարեկանը նա շարունակել Է աշխատել վանքում։ Ռանդոնի մահից հետո Երկիր մոլորակի ամենատարեց բնակչուհին դարձել Է Մարիա Բրանյաս Մորերան: Իսպանացի երկարակյացը ծնվել է 1907 թ. մարտի 4-ին. այժմ նա 115 տարեկան է։