Բացել լրահոսը Փակել լրահոսը
պարկուճ
A A
Հասարակություն

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Շենգավիթում. shamshyan.com

Այսօր՝ հունվարի  17-ին կրակոցներ են հնչել Երևանում` տեղեկացնում է shamshyan.com կայքը։

ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցում ժամը 22։00-22։20-ն ընկած ժամանակահատվածում կրակոցներ են հնչել։

Նշված փողոցի 44 շենքի մոտ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են գազային ատրճանակից արձակված 1 կրակված և 2 չկրակված փամփուշտ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում կա տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: