
A
A
Վթարից օրեր անց 3-ամյա տղան հիվանդանոցում մահացել է
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 3-ին հաղորդվել էր, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հունվարի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ուղևորներից 3-ամյա Արամ Սարգսյանը մահացել է:
Քրեական վարույթը շարունակվում է՝ հայտնում է Ոստիկանությունը։