A
A
Մահացել է Վախթանգ Կիկաբիձեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանում 84 տարեկան հասակում մահացել է վրացի դերասան, երգիչ, ժողովրդական արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեն:
sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, երգչի պրոդյուսերը Առաջին ալիքին հաստատել է նրա մահվան մասին տեղեկությունը։
Կիկաբիձեն իր 84-ամյակը նշել է անցյալ տարի Բաթումում մենահամերգով։
Ի դեպ 2008 թվականին ռուս-վրացական հակամարտությունից հետո Կիկաբիձեն հետաձգեց Մոսկվայի իր հոբելյանական համերգները, մի քանի սուր հայտարարություններ արեց Ռուսաստանի հասցեին և այլևս չի մտել Ռուսաստանի տարածք։
Վերջին անգամ նա Երեւանում համերգ է տվել 2014-ին, կից ներկայացնում ենք նրա ասուլիսը համերգից առաջ։