Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նեպալում ուղեւորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել․ բոլոր ուղևորները զոհվել են (տեսանյութ)

Նեպալյան Yeti Airlines ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել կիրակի օրը Նեպալի Պոկհարա քաղաքի մոտ։
 
Նեպալում վթարի ենթարկված ուղեւորատար օդանավում գտնվող բոլոր 72 մարդիկ զոհվել են։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է News 18 հեռուստաալիքը ։
 
Հայտնի է, որ ուղեւորատար ինքնաթիռի կործանման վայրում զոհվածների առնվազն 40 մարմին է դուրս բերվել: