Բացել լրահոսը Փակել լրահոսը
նախագահ
A A
Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:
Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, մանրամասն քննարկել Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցերը, մտքեր փոխանակել խնդրի հանգուցալուծման շուրջ: Հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
 
Հանրապետության նախագահը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի քայլերը, վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը կատարել եռակողմ հայտարարություններից բխող բոլոր պարտավորությունները՝ նույնն ակնկալելով ադրբեջանական կողմից:
 
Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր լիակատար աջակցությունն արտահայտելով խաղաղ գործընթացին` նշել է, որ Գերմանիան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակի կարգավորման և խաղաղության հաստատման ուղղությամբ: