Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Տնտեսական կարգի փոփոխության առաջարկը Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի ընդունել (տեսանյութ)

2023թ.-ի առաջին նիստին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկել է տնտեսական կարգի վերանայման, ինչպես նաև սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելու մասին առաջարկը
Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Նիստի շրջանակներում քննարկվել է Սահմանադրական կարգի հիմունքներում առաջարկվող փոփոխությունը, մասնավորապես` Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական կարգի հիմքը «սոցիալական շուկայական տնտեսություն»-ից «շուկայական տնտեսության» փոխարինելու առաջարկը։
 
Բովանդակալից քննարկումից հետո՝ հարցը դրվել է քվեարկության, և Խորհրդի կողմից առաջարկը չի ընդունվել։
 
Որպես օրակարագային երկրորդ հարց քննարկվել է Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելու մասին առաջարկը։
Խորհուրդը որոշել է ամփոփիչ ելույթների ներկայացումը և հարցի քվեարկությունն իրականացնել հաջորդ նիստին։