Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի ՆԳՆ
A A
Հասարակություն

Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը

Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ ինտերնետի մատակարարումը խափանվել է մալուխի վնասվելու պատճառով։

Ըստ ինտերնետ կապի օպերատորի՝ մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։

Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, արդեն մեկ ամիս փակ է։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցի կեղծ բնապահպաններ, որոնց թվում համաշխարհային մամուլը նշել է Ադրբեջանի պետական ​​մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցների, փակել են Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:  Արցախի 120 հազար բնակիչ հայտնվել է շրջափակման մեջ։