Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+doping 12.1.
A A
Սպորտ

Ռուսաստանցի աթլետը դոպինգ է ընդունել օլիմպիական խաղերից առաջ

Ռուսաստանցի աթլետ, մրճանետող Սերգեյ Լիտվինովը խոստովանել է, որ դոպինգ է օգտագործել 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին նախապատրաստվելիս։

«Ես դոպինգ էի ընդունում 2012 թվականին և օգտվում էի Ռուսաստանում դոպինգը թագցնող համակարգից: 2012 թվականի ապրիլի վերջից մինչև մայիսի վերջ ընդունել եմ թուրինաբոլ և օքսանդրոլոն։ Մինչ այդ փետրվարին 79 մետր նետում եմ կատարել՝ դոպինգի օգնությամբ գրեթե երկու մետրով բարելավելով իմ արդյունքը։

Մուրճը թռավ առանց լավ զգացողության կամ լավ տեխնիկայի: Այդ պահին ես հասկացա, որ դա սխալ է։ Ես կորցրի այն տեխնիկայի զգացողությունը, որի վրա նախկինում աշխատում էի, չնայած մուրճը շատ հեռու թռավ։

Երբ Ռուսաստանում սկսվեց դոպինգային սկանդալը, ես ամեն ինչ փորձեցի բարելավելու իրավիճակը իմ երկրում՝ ստեղծելով հակադոպինգային հանրություն և օգնեցի Հայո Զեպելտի նման քննիչներին:

Ցանկանում եմ ներողություն խնդրել աթլետիկայի հանրությունից», - գրել է ռուս մարզիկն իր սոցիալական ցանցերում։

Սերգեյ Լիտվինովը, այնուամենայնիվ, չի մասնակցել 2012 թվականի Օլիմպիական խաղերին, քանի որ Ռուսաստանի առաջնությունում պարտվել է օլիմպիական ուղեգրի համար պայքարում։