Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 12.1.
A A
Սպորտ

«Անդրանիկ Մարգարյան» շախմատի հուշամրցաշարում կրկին եռիշխանություն է

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Անդրանիկ Մարգարյան» 13-րդ հուշամրցաշարում կայացել են 5-րդ տուրի հանդիպումները:

 

Գլխավոր մրցաշարում այդ մրցամարտերից հետո հաստատվել է եռիշխանություն: Հայաստանցի Դավիթ Շահինյանը և իրանցիներ Բարդիա Դանեշվարին ու Ամիռեզա Պուր Աղա Բալան 3,5-ական միավորով բաժանում են 1-3-րդ տեղերը: Նրանց հաջորդում է ռուսաստանցի Կլեմենտի Սիչևը, որը հետ է մնում կես բալով:

 

Զուգահեռ անցկացվող երկրորդ մրցաշարում 3,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը: Նրանից կես բալով հետ են մնում երեք շախմատիստ, որոնց թվում են նաև Ալեքս Սահակյանն ու Բենիկ Աղասարովը:

 

Այսօր կկայանա 6-րդ տուրը: Կենտրոնական պարտիայում Դավիթ Շահինյանը կմրցի Բարդիա Դանեշվարի, իսկ Ամիռեզա Պուր Աղա Բալան՝ Կլեմենտի Սիչևի հետ: