A
A
Վթարի ենթարկված Հարություն Խաչատրյանի ինքնազգացողությունը լավ է․ Կինոգործիչների միություն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Կինոգործիչների միությունը տեղեկացնում է․
Այսօր Աբովյան փողոցում բախման հետևանքով շրջվել է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ վարած ավտոմեքենան։
Հարվածը եղել է հետևից ընթացող մեքենայի կողմից։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնազգացողությունը լավ է։ Անցել է համապատասխան բժշկական զննություն։
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր մամուլից տեղեկանալով կատարվածի մասին և ավտոմեքենայի լուսանկարները դիտելուց հետաքրքրվել են կատարվածով և իրենց անհանգստությունը հայտնել ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ առողջական վիճակի հետ կապված։