Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամպրասը հաղթեց Աղասիին

Սպորտ
6f30ac3eee46564d00300c6b53ab060d

Նյու Յորքի հանրահայտ «Մեդիսոն Սքուեր Գարդիան» մարզահամալիրում կազմակերպվեց թենիսի ուշագրավ հանդիպում: Միմյանց հետ հանդիպեցին աշխարհի նախկին առաջին ռակետներ Պիտ Սամպրասը եւ Անդրե Աղասին:

Հանդիպումը նվիրված է եղել երկու թենիսիստների վերջին մրցամարտին, որը կայացել էր 2002 թ, ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում: 9 տարի առաջ Պիտ Սամպրասը անչափ լարված պայքարում հաղթել էր իր մրցակցին, որից հետո հայտարարել էր մեծ թենիսին հրաժեշտ տալու մասին:

Թենիսիստները պրոֆեսիոնալ մակարդակով ընդհանուր առմամբ անցկացրել են 34 հանդիպում, որից 20-ը ավարտվել է Պիտ Սամպրասի առավելությամբ: Ցուցադրական այս խաղում հաջողությունը կրկին ժպտացել է 39-ամյա թենիսիստին, որը 6:3, 7:5 հաշվով հաղթել է 40-ամյա Աղասիին: