Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շուտով խաղացողները կիսաշրջազգեստ կկրեն»

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթր Յունայթեդի» նախկին խաղացող Պոլ Ինսը բավական դժգոհ է ներկայիս ֆուտբոլիստներից` համարելով, որ նրանք գնալով ավելի եսասեր ու ցուցամոլ են դառնում:

«Մեր ժամանակ ֆուտբոլիստները հիմնականում հագնում էին սեւ կամ սպիտակ գույնի խաղակոշիկներ: Իսկ այսօր ավելի շատ կարելի է հանդիպել վարդագույն, կարմիր, կապույտ, դեղին, կանաչ գույնի խաղակոշիկների: Շուտով խաղացողները կիսաշրջազգեստ կկրեն»:

43-ամյա մասնագետը, որը ներկայումս մարզում է «Նոթս Քաունթի» թիմը, կարծում է, որ ներկայիս ֆուտբոլիստները շատ քիչ են շփվում միմյանց հետ:

«Միլանի «Ինտերում» հանդես գալիս, հանդիպումից առաջ մենք 2-3 ժամ զրուցում էինք խաղընկերներով, ուստի ավելի լավ էինք իրար ճանաչում: Հիմա ֆուտբոլիստները մարզումներին ու խաղերին ներկայանում են ականջակալներով եւ անընդհատ երաժշտություն են լսում»,-ասաց նա: