Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hrdeh_Sev-Lich
A A
Հասարակություն

Հրդեհ է բռնկվել Սեւ լճի տարածքում․ Իշխանասարին վտանգ չի սպառնում (տեսանյութ)

Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ հրդեհ է բռնկվել Սեւ լճի տարածքում, Իշխանասար գյուղին շատ մոտ։ Ըստ նույն աղբյուրի, հնարավոր չէ մարել կրակը, քանի որ մուտք չկա այդ տարածք։

Ըստ Aravot.am-ի արտակարգ իրավիճակների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների, հրդեհը Իշխանասար գյուղից բավականին հեռու է, գյուղին վտանգ չի սպառնում։ Ընդհանուր առմամբ հրդեհավտանգ վիճակը ցածր աստիճանի է ու շուտով կմարի, խուճապի կարիք չկա։


ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆբ-ի իր էջում գրել է
 
Իշխանասարը, Սև լճի տարածքը հրդեհի մեջ են...
Մեր փրկարարները մուտք չունեն այդ տարածք։
Տեսանյութն արված է Գորիսի կենտրոնից, կրակը բավական մոտ է Գորիսին։
Հրդեհն ԱԻՆ Գորիսի փրկարարական ջոկատի վերահսկողության տակ է։