Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ (2)
A A
Տնտեսություն

Հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի են

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը վերականգնվել են և հունվարի 5-ից գործում են բնականոն կերպով։

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինման աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվածից ավելի քիչ ժամանակ է պահանջվել, և ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի չեն եղել ընդամենը 2023 թվականի հունվարի 3-ին, ժամը 19։00-ից սկսած և հունվարի 5-ից արդեն հասանելի են։

Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը, հասանելի չեն լինելու 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը՝ տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինման աշխատանքներով պայմանավորված։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին