Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_2022_12_31_140534331
A A
Հասարակություն

Մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս 16-րդը (տեսանյութ)

95 տարեկան հասակում Վատիկանում մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս 16-րդը։ 

Հիշեցնենք, որ նա հրաժարվել էր առաքելությունից մոտ տասը տարի առաջ՝ 2013-ին առողջական խմդիրների հետևանքով։

Ի դեպ, նա դարձավ առաջին Պապը, որը հրաժարական տվեց 1415 թվականից ի վեր, երբ հրաժարական էր ներկայացրել Գրիգորի 12-րդ Պապը։

Նա իր վերջին տարիներն անցկացրել է Վատիկանում։ Նրա իրավահաջորդ Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ հաճախակի է այցելել իրեն այնտեղ։

Բենեդիկտոսի կենսագիր Փիթեր Սևալդը BBC-ին ասել է, որ եկեղեցու 2000-ամյա պատմության մեջ սա առաջին դեպքն է , երբ Պապը պետք է թաղի իր նախորդին: