Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի հայտարարությունը՝ Ֆրանսիայի Հանրապետության մի շարք կուսակցությունների առաջնորդների համատեղ բաց նամակի (27.12.2022, Le Monde) վերաբերյալՖրանսիայի Հանրապետության տարբեր կուսակցությունների առաջնորդներ և ազդեցիկ քաղաքական գործիչներ «Էմանուել Մակրոնը պետք է ամեն հնարավորն անի երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը» վերտառությամբ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայի ամենամեծ լսարանն ունեցող «լը Մոնդ» («Le Monde») օրաթերթում (27 դեկտեմբերի, 2022թ․)՝ պահանջելով Ֆրանսիայի նախագահի գործուն միջամտությունը ի պաշտպանություն հայերի և Հայաստանի անվտագության ապահովման։Ազգային-ժողովրդավարական Բևեռը ողջունում է Ֆրանսիայի Հանրապետության, նրա նախագահի, նրա խորհրդարանի պալատների և քաղաքական, գիտական և մշակութային շրջանակների շարունակական ու հետևողական ջանքերը՝ ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորման, կենսական շահերի պահպանման և առկա հիմնախնդիրների արդար ու օրինակարգ լուծման ուղղությամբ։Ազգային-ժողովրդավարական Բևեռը ողջունում է նաև Հայաստանին, ներառյալ Արցախին, տնտեսական և այլ կարգի աջակցություն ցուցաբերելու, Արցախում Ֆրանսիայի ներկայությունն ապահովելու և Ստեփանակերտի օդակայանը գործարկելու նամակի մասնակիցների կոչը։Միանգամայն հիմնավոր ենք համարում ադրբեջանական հանրապետության և նրա ղեկավարության դատապարտումը միջազգային իրավունքի կոպիտ և բացահայտ խախտումների համար։Հույս ենք հայտնում, որ այս և նման դատապարտումներին կհաջորդեն ավելի հասցեական և ազդեցիկ քաղաքական, տնտեսական և այլ կարգի պատժամիջոցներ։Հույս ենք հայտնում նաև, որ Ֆրանսիան նման նախաձեռնությամբ հանդես կգա Եվոպական Միության երկրների և Միանցյալ Նահանգների իր գործընկերների մոտ։Ազգային-ժողովրդավարական Բևեռը վերահաստատում է իր այն համոզմունքը, որ ներկա զարգացումներն ուղղակի հետևանք են Հայաստանի իշխանությունների վարած ապիկար, կրեմլահպատակ ու ապազգային քաղաքականության։ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մեր երկրի այլ իրական դաշնակիցների օգնության մեկնած ձեռքը սեղմելու համար Հայաստանում հարկավոր է օր առաջ ձևավորել Ազգային անցումային կառավարություն։Իշխանափոխությունը այլևս Հայաստանի ինքնիշխանություն, Արցախի փրկության հրամայականն է։Արևմտյան մեր գործընկերներին կոչ ենք անում իրենց հետագա քայլերում ելնել այն ակնհայտ իրողությունից, որ Հայաստանը, լինելով օկուպացված երկիր և ունենալով կոլաբորանտ իշխանություն, գտնվում է կործանման եզրին և միայն Ազգային կառավարության դեպքում է, որ հնարավոր է խուսափել նման վախճանից։Ազգային-ժողովրդավարական Բևեռը համոզված է, որ ռուսական, այսպես կոչված, խաղաղապահները չեն կատարում իրենց հանձնառությունները, ուստի հրատապ է միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավումը։Այս առումով ողջունում ենք նամակագիրների կոչը Ֆրանսիայի նախագահին՝ հայցով դիմելու Միջազգային քրեական դատարան՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու հեռանկարով։Միևնույն ժամանակ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից դադարել մնալ դիտորդի դերում և ամեն ջանք գործադրել առակա լրջագույն խնդիրները Արդարադատության միջազգային դատարանի և Միջազգային քրեական դատարանի իրավասությունների շրջանակում քննության առարկա դարձնելու համար։Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ29 դեկտեմբերի, 2022թ, Երևան