Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կաշենի հանքավայր
A A
Պաշտոնական

«Բեյզ Մեթըլս»-ի հետ համատեղ որոշվել է ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը. Արցախի կառավարություն

Հաշվի առնելով  Ադրբեջանի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ  միջավայրն  ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, Արցախի կառավարությունը  որոշում է կայացրել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված  միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:  

Այս մասին նշված է Արցախի Հանրապետության կառավարության տարածած հայտարարությունում: 

«Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Հաշվի առնելով, սակայն, հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ  միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը,  որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված  միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է  կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը:

Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել  է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը  սեղմ ժամկետներում  կազմակերպելու համար:

Արցախի Հանրապետության կառավարությունը  մշտապես կողմնակից է եղել  հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն  ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար»,- ասված է հայտարարության մեջ: