Բացել լրահոսը Փակել լրահոսը
321610227_5754233301332803_261395798101746651_n-1
A A
Հասարակություն

Բրոնզեդարյան գտածոները թանգարանին է նվիրել պառավաքարցի Նորայր Մարյամյանը

Բրոնզե զարդեր, կավե իրեր։ Վաղնջական Հայաստանի հարուստ մշակույթի մասին վկայող այս գտածոներն արդեն պատկանում են «Բերդ» պատմամշակութային արգելոցին։

Դրանք թանգարանին է նվիրել պառավաքարցի Նորայր Մարյամյանը:

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի տարածքից երկրագիտական աշխատանքների ընթացքում պատահաբար հայտնաբերված  այս դանակն այնքան լավ է պահպանվել, որ նկատելի է անգամ դրա փայտը։

Հայկական լեռնաշխարհի՝ մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակի մշակույթի ամենաբնորոշ տարրը խեցեղենն է՝ ինքնատիպ ձևերով և հարուստ զարդանախշերով։ Կավից պատրաստվել են տնտեսական և պաշտամունքային իրեր։ Ամանեղենը պատրաստվել է ձեռքով և լավ թրծվել հատուկ հնոցներում։ Սովորաբար զարդարվել է կավամանի միայն մեկ կողմը։ Բրոնզեդարյան այս հավաքածուն առաջիկայում կուսումնասիրվի, այնուհետև կհամալրի թանգարանի հնագիտական ֆոնդի հավաքածուն:

   

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առեվտրային կազմակերպություն