Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ավտոերթը մոտենում է անցակետին. Լաչինի միջանցքը փակ է արդեն 2 շաբաթ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ուղիղ հեռարձակումը՝ Ֆակտոր թվ

Այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից մի խումբ ակտիվիստներ ավտոերթով շարժվեցին Ստեփանակերտ։ Նախաձեռնության հեղինակները դեռ մոտ 1 շաբաթ առաջ էին հայտարարել, որ մտադիր են արցախցի փոքրիներին ամանորյա նվերներ տանել։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելը հումանիտար խնդիրների պատճառ է դարձել․ Ստեփանակերտում նկատվում է սննդի, դեղորայքի, վառելիքի պակաս, ավելի քան 1000 արցախցիներ՝ այդ թվում երեխաներ, չեն կարողանում ՀՀ-ից վերադառնալ իրենց բնակավայրեր։ Մենք Լաչինով կանցնենք այն դեպքում, երբ ադրբեջանցիները կանցնեն ճաղերից այն կողմ. ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։